Հասարակական

Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին աջակցություն է հայտնել Հայաստանին

2 րոպեի ընթերցում

Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին աջակցություն է հայտնել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին, «Ինտագրամ»-ի իր էջի կոչ արել դիմել սենատորներին, ներկայացուցիչներին Հայաստանին աջակցելու հարցով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ինստագրամ»-ի «սթորի» բաժնում նա մասնավորապես գրել է. «Չնայած շարունակվող գլոբալ համավարակին, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի համաշխարհային զինադադարի կոչը եւ հարձակվել է Հայաստանի վրա: Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվել են, ե հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին»:

Նա նշել է, որ միևնույն ժամանակ ԱՄՆ Կոնգրեսը հաջորդ շաբաթ քվեարկելու է Ազգային պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը արգելելու մասին․ ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ:

«Միջազգային հանրությունը պետք է միջամտի, օգտագործի քաղաքական ու դիվանագիտական միջոցները՝ կանխելու ավելորդ լարվածությունն ու մարդկային կյանքի կորուստը: Ես իմ հայրենակիցների կողքին եմ և աղոթում եմ նրանց համար, ովքեր վերջին սրացման ընթացքում սահմանին են»,-գրել է Քարդաշյանը:

Նա հորդորել է համավարակի արդեն իսկ բարդ պայմաններում խաղաղ հանգուցալուծել իրավիճակը:

«Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին կոչ արեք աջակցել Հայաստանին»,- եզրափակել է հեռուստաաստղը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում