Քաղաքականություն

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Շուտով այն կքննարկվի նաև վերին պալատում՝ Սենատում»,-նշում է Եղոյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Իտալիայում համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելու համար մնացել է միայն պատգամավորների պալատի քվեարկությունը, քանի որ հարցը պալատում արդեն քննարկվել է, իսկ Սենատում վավերացվել էր դեռ անցած տարվա՝ 2019-ի սեպտեմբերին։

Համաձայնագիրը դեռ չվավերացրած երրորդ երկրում՝ Պորտուգալիայում, այն ևս շուտով կմտնի երկրի միապալատ խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ։

Այս երեք երկրներում վավերացման գործընթացի ավարտից հետո համաձայնագիրն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում