Բելգիայում կրկին կորոնավիրուսով վարակումների թվի աճ Է գրանցվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի սկզբին Բելգիայում կորոնավիրուսի հետ կապված իրադրության հարաբերական կայունացման ժամանակաշրջանից հետո նշվում Է ախտահարումների նոր աճ մոտավորապես 12 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 16-ին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: «Ավելացումը (վարակումների քանակի) դիտվում Է նահանգների մեծ մասում, հատկապես խոշոր քաղաքներ ունեցող նահանգներում»,- La Libre Belgique թերթը մեջբերում Է հանրային առողջապահության բնագավառի հետազոտական կենտրոնի՝ Sciensano-ի եզրակացությունը:

Առաջին եզրակացություններից մեկը խոսում Է այն մասին, որ հուլիսի 6-ից մինչեւ 12-ը երկրում օրական միջին հաշվով դիտվել Է վարակման 99,7 նոր դեպք: Դրանից հետո սկսել Է նկատվել ախտահարումների աճ: Այսպես, չորեքշաբթի օրը՝ հուլիսի 15-ին, նշվել Է արդեն 167 նոր դեպք: Ընդհանուր առմամբ Բելգիայում COVID-19-ի համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակվել Է 63039 մարդ: Վարակվածների մեծամասնությունը պատկանում Է 20-59 տարեկան ակտիվ բնակչությանը: Դրա հետ մեկտեղ COVID-19-ով վարակումից մահվան ելքերի վիճակագրությունն ավելի դրական Է, գրում են ԶԼՄ-ները: Հուլիսի 6-ից մինչեւ 12-ը գրանցվել Է օրական 1,9 մահ: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել Է COVID-19-ով ախտահարված 4 պացիենտ: Ընդամենը Բելգիայում կորոնավիրուսի զոհ Է դարձել 9 հազար 792 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել