Նիդերլանդների 2 պատգամավոր Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ նամակ են հղել ՆԹ ԱԳ նախարարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանի երկու պատգամավոր համատեղ նամակ են ուղղել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարին՝ պարզաբանումներ հայցելով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանն ուղղված հայկական կողմի ամիսների շարունակվող ահազանգներին տրված ընթացքի և այլ հարցերի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Քրիստոնեա-դեմոկրատական կոչ կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Մարթայն ֆան Հելվերտը և Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդևինդը համատեղ նամակ են ուղղել ՆԹ արտաքին գործերի նախարարին՝ պարզաբանումներ հայցելով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանն ուղղված հայկական կողմի ամիսների շարունակվող ահազանգներին տրված ընթացքի, Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ պարտավորությունների խախտումներով զորավարժությունների անցկացման, ուժի կիրառումը քաջալերող Թուրքիայի ապակառուցողական դերատակատարության մասին։

Մարթայն ֆան Հելվերտը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հարցեր են ուղղել Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունների վերաբերյալ: Պատգամավորը նշել է , որ Հայաստանի դեսպանությունը զգուշացրել է Նիդերլանդներին և Եվրամիությանը, որ ամեն ինչ դառնում է անկառավարելի:

Նա նաև հարց է ուղղել՝ Թուրքիան յուղ լցնու՞մ է կրակի վրա: «Ի՞նչ կարող ենք անել՝ կանխելու նոր պատերազմը՝ Եվրոպայի ծայրամասում»,-գրել է Հելվերտը:

Հայերեն English Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն