Մշակույթ

Ֆիլհարմոնիկ նվագախումբն առցանց կկատարի Պուլենկի Սեքստետը

2 րոպեի ընթերցում

Ֆիլհարմոնիկ նվագախումբն առցանց կկատարի Պուլենկի Սեքստետը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, (գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն` Էդուարդ Թոփչյան) «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարի շրջանակում կներկայացնի Ֆրանսիս Պուլենկի Սեքստետը՝ դաշնամուրի և փողայինների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժշտասերները ստեղծագործությունը կարող են վայելել հուլիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Դաշնակահարը Արթուր Ավանեսովն է, ֆլեյտահարը՝ Նարեկ Ավագյանը, հոբոյ է նվագում Հովհաննես Պապիկյանը, կլարնետ՝ Արսեն Գրիգորյանը, ֆագոտահարը

Շմավոն Գրիգորյանն է, գալարափող է նվագում Արշավիր Իսահակյանը:

«Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարիընթացքումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները 3-8-հոգիանոցկամերային անսամբլներով ներկայացնումենդասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» համերգաշարը հեռարձակվումէնվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Յուրաքանչյուր հեռարձակումից առաջանցկացվումենմրցույթներ, որոնց հաղթող երեք երաժշտասերները բացառիկ հնարավորությունենստանում«Արամ Խաչատրյան» համերգասրահում կենդանի հնչողությամբ վայելելու հաջորդ ուրբաթօրյա համերգը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում