Մարզային

Ոստիկանությունը լրատվամիջոցներին կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը լրատվամիջոցներին կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանությունը լրատվամիջոցներին կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, տեսականորեն առկա է իրադրության սրման հնարավորություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչով դիմել էր ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և ուղիղ հեռարձակում իրականացնելուց: Նման քայլերը հակառակորդին հնարավորություն են տալիս ուղիղ եթերի ռեժիմով դիտարկելու մեր տարածքում ընթացող գործողությունները և միանշանակ կարող են վտանգել հայկական զինված ուժերի ստորաբաժանումների անվտանգությունը:

Լրատվամիջոցներին կրկին կոչ ենք անում այս պայմաններում ցուցաբերել անհրաժեշտ պատասխանատվություն, ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց: Հիշեցնենք, որ բոլոր սահմանամերձ բնակավայրերի մուտքերի մոտ տեղակայված են ոստիկանական հենակետեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում