Հայկ Մելիքյանը կշնորհավորի Ֆրանսիայի ազգային տոնը դաշնամուրային համերգով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի ազգային տոնը Երևանում կնշեն ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի դաշնամուրային մենահամերգով: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մենահամերգով սկիզբ է դրվում 2000+ համերգաշարին, որի նպատակն է պրոպագանդել 21-րդ դարի համաշխարհային դաշնամուրային երաժշտությունը և ներկայացնել մեր օրերի կոմպոզիտորներին հայաստանյան հանդիսատեսին:

Համերգի ընթացքում հնչելու են ֆրանսիացի վեց ժամանակակիցների ստեղծագործություններ, որոնք բոլորն էլ լինելու են հայաստանյան պրեմիերաներ. Պիեռ Բուլեզ, Բրունո Մանտովանի, Պասկալ Դյուսապեն, Ժակ Լընո, Միշել Կարսկի, Քրիստոֆ Բերտրան: «Պետք է խոստովանեմ, որ, անկասկած, կարոտել եմ իմ սիրելի հանդիսատեսին, կենդանի համերգներին, բայց ժամանակն ընթանում է, և մենք պարտավոր ենք շարժվել՝ ապրելով ու ստեղծագործելով դրան զուգընթաց, այս պարագայում համակերպվելով առցանց համերգների ձևաչափին: Արդեն հասցրել եմ ունենալ մի քանի վիրտուալ համերգներ՝ առանց հանդիսատեսի և ուրախ եմ, կրկին անգամ հանդես գալ այս անգամ արդեն 2000+ խորագիրը կրող նոր նախագծով, որը, հուսանք, շարունակական կլինի և կներկայացնի տարբեր ազգերի 21-րդ դարի երաժշտությունը:»,- ասում է Հայկ Մելիքյանը: Դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանի հետ զրույցում նա մասնավորապես նշեց. «Ուրախ ենք կրկին անգամ համագործակցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ և շնորհակալ ենք պարոն դեսպան Ջոնաթան Լաքոթին՝ 2000+ նորահայտ նախաձեռնության հանդեպ նրբանկատ վերաբերմունքի համար և, իհարկե, մեծ պատիվ է համերգի հեռարձակումը իրագործել հենց մեր բարեկամ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ»։ Հայկ Մելիքյանի առցանց ձևաչափով համերգները շարունակվում են՝ առաջիկայիում ներկայացնելով Գուրջիև-Հարթմանի երաժշտությունը Գյումրիի Սերգեյ Մերկուրովի թանգարանից, ինչպես նաև Armenian National Music-ի կողմից կազմակերպվող երկու համերգ:

Համերգը հեռարձակվելու է առցանց ձևաչափով՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտից, Երևանի ժամանակով ժ.21:00:

Հայերեն English Русский

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ