Մշակույթ

«Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը կցուցադրվի վիրտուալ տիրույթում

1 րոպեի ընթերցում

«Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը կցուցադրվի վիրտուալ տիրույթում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հուլիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, առցանց կցուցադրի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» մուլտիժանր բալետային ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արվեստասերներն այն կարող են դիտել օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։

Ներկայացումը նախաձեռնել և կազմակերպել է «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը», որի տնօրենը Կոնստանտին Իշխանովն է:

Բալետը ներկայացնում է պալատական ծաղրածուներ Միմոսի և Միմոսուհու սիրո պատմությունը։ Գործողությունը ծավալվում է XVIII դարի Սանկտ Պետերբուրգում՝ ռուսական կայսրուհի Աննա Իոանովնայի փոթորկահույզ կառավարման ժամանակաշրջանում։ Աննա Իոանովնան հայտնի էր ճոխ տոնակատարությունների և խելահեղ խրախճանքների հանդեպ մեծ սիրով։ Բալետի սյուժեի հիմքում ընկած է կայսրուհու կառավարման օրոք տեղի ունեցած մի պատմական դրվագ. նա որոշում է ամուսնացնել ծաղրածուներին Նևայի գետափին կառուցված սառցե դղյակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում