Գնահատվում է, որ սեպտեմբերի սկզբին կլինի COVID-19-ի օրական մոտ 140 նոր դեպք. Ավինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախնական գնահատականներով՝ ներկայիս միտման պահպանման պարագայում սեպտեմբերի սկզբին կինի օրական մոտ 140 նոր վարակակիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով ԱԺ հատուկ նիստում:

«Համաձայն պարետատանն աջակցող փորձագետների թիմի վերլուծության՝ հունիսի 28-ի դրությամբ վարակի վերարտադրման գործակիցը կազմել է 0.8, և շարունակում է անկման միտումը: Սա նշանակում է, որ մեկ անձը միջինում կվարակի 0.8 հոգու: Այս արդյունքին, հետազոտության համաձայն, էապես նպաստել է դիմակների և մյուս կանոնների քաղաքականությունը, իհարկե կարևոր է նաև եղանակային գործոնը: Նման միտման պահպանման պարագայում գնահատվում է, որ սեպտեմբերի սկզբին կունենանք օրական մոտ 140 նոր վարակակիր: Կանխատեսումները շատ նախնական են և բոլորովին չեն նշանակում, թե անկման միտումները կպահպանվեն, որովհետև բազմաթիվ գործոններով են պայմանավորված»,-ասաց Ավինյանը:

Երկրում COVID-19-ի կառավարման ռազմավարական ընդհանուր մոտեցումների համատեքստում իրավիճակի ընթացիկ զարգացումներին համահունչ` պարետատունը պարբերաբար մշակում և վերանայում է տարբեր սցենարներ: Թեև առաջիկայի համար որդեգրվել է համակեցության կանոնների և կարգապահության միջոցով վարակի տարածումը նվազեցնելու ռազմավարական մոտեցումը, այնուամենայնիվ, մշակված են այլընտրանքային սցենարներ, որոնց առանցքում դրված է շփումների և տեղաշարժի շեշտակի սահմանափակումը:

Կառավարությունը հուլիսի 13-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Հայաստանում հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպք, որոնցից 19865-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11530 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 135 687 թեստավորում:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 573 դեպք:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Սիրիայի առաջնորդը կայցելի Թուրքիա և բանակցություններ կվարի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

Հնդկաստանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են առևտրային համաձայնագրի կնքումը

Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը. չորս անձ կալանավորվել է

Լիբանանը մեծացրել է իր զորքերի թիվը Իսրայելի հետ սահմանին

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ԱՄՆ-ի հետ զրոյական մաքսատուրքերի շուրջ համաձայնության գալու ԵՄ-ի պատրաստակամության մասին

Տեղի է ունեցել աշխատաժողով՝ ուղղված հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանը

Ժաննա Անդրեասյանն ու Միխայիլ Շվիդկոյը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ապրիլի 8-ի միջոցառումների անոնս

Մարտահրավերները շատ են, բայց մայրանալը կնոջ կյանքի ամենաերջանիկ պահն է. Պատմության թանգարանը քննարկմամբ տոնեց Ապրիլի 7-ը

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Շվեյցարիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը