Պաշտոնական

Շենգավիթում կրկնակի կասեցման ենթարկված տնտեսվարողները շտկել են խախտումները․ ԱԱՏՄ

1 րոպեի ընթերցում

Շենգավիթում կրկնակի կասեցման ենթարկված տնտեսվարողները շտկել են խախտումները․ ԱԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստի» մասնաճյուղ, նախորդիվ կրկնակի կասեցման ենթարկված առեւտրի կենտրոն, ատամնաբուժական կենտրոն, սպասարկման սրահներ եւ ոչ միայն. Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերը կրկին ուշադրության են առել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի տնտեսավարողների աշխատանքի ընթացքում պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, ուժեղացված հերթական ստուգայցն է փաստում` անվտանգության նորմերի պահպանման առումով իրավիճակը շատ ավելի կառավարելի է դառնում։ «Այսօր խիստ փոքրաթիվ խախտումներ են արձանագրվել։ Խախտումների նվազման դինամիկայով հանդերձ՝ ԱԱՏՄ խստացված ստուգայցերը շարունակվում են նույն գրաֆիկով՝ առանց հանգստյան օրերի։ Պարետի սահմանած անվտանգության կանոնները խստագույնս ենթակա են կատարման։ ԱԱՏՄ հերթական անգամ հիշեցում է՝ խախտումները ենթակա են վարչական պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրությա մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում