Մշակույթ

Աբելյանցիները «Քամին զանա» երգով երաժշտական ողջույն են ուղղել Ստեփանակերտի թատրոնին 

1 րոպեի ընթերցում

Աբելյանցիները «Քամին զանա» երգով երաժշտական ողջույն են ուղղել Ստեփանակերտի թատրոնին 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ընդունել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանների՝ իրենց ուղղված «Երաժշտական ողջույնը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աբելյանցիները հետաքրքիր մեկնաբանությամբ կատարել են «Քամին զանա» սիրված երգն ու իրենց «Երաժշտական ողջույնը» հղել Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին:

Ողջույնի հոլովակը զետեղվել է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Առաջարկում ենք հերթականությամբ թատրոնից թատրոն ուղարկել ձեր ողջույնը: Ողջույնի ձևն ազատ է: #Մենք_բոլորս_մի_ընտանիքենք #ԿԵՑՑԵ_Հայ_թատրոնը#և_#իր_ապագան»,-ասվում է հոլովակին կից գրառման մեջ:

«Երաժշտական ողջույնի» հեղինակները Տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասաններն են: Նախաձեռնության շրջանակում նրանք ցանկանում են հիշեցնել, որ թատերարվեստի բոլոր ներկայացուցիչները մեկ ընտանիք են և ամուր, հզոր են միասին: «Երաժշտական ողջույնը» շարունակական է լինելու:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում