Մարզային

Գյումրու մեծածախ առևտրի փակ շուկայի աշխատանքը կասեցվեց 24 ժամով 

1 րոպեի ընթերցում

Գյումրու մեծածախ առևտրի փակ շուկայի աշխատանքը կասեցվեց 24 ժամով 

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետի որոշմամբ հուլսի 9-ին 24 ժամով կասեցվեց Գյումրու մեծածախ առևտրի փակ շուկայի աշխատանքը: Տարածքի սեփականատեր հանդիսացող «Ասատրյանների Սախա Լենա» ՓԲԸ-ն այս ընթացքում ստիպված կլինի արգելելու առևտրով զբաղվող քաղաքացիների մուտքը տարածք: «Մշտադիտարկման արդյունքում շուկայում հայտնաբերվել են տարբեր խախտումներ, խախտումների մասին վկայող արձանգրությունն ուղղարկվել է պարետատուն ու պարետի որոշմամբ տարածքի գործունեությունը 24 ժամով կասեցվել է»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ շուկայի գործունեության վերսկսումից հետո մշտադիտարկումները շարունակական բնույթ կկրեն:

Կասեցման ընթացքում տարածքը կախտահանվի: «Ասատրյանների Սախա Լենա» ՓԲԸ­ն այս ընթացքում պարտավորվում է վերացնել բոլոր թերությունները:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում