Միքայել Նալբանդյանի գրական ժառանգության թվայնացումը գիտական, կրթական նշանակություն ունի

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Տաթև Սուքիասյանը կարծում է, որ Միքայել Նալբանդյանի մշակութային ժառանգության թվայնացումը հավասարապես և՛ մշկութային, և՛ գիտական, և՛ կրթական նշանակություն ունի: Այն, լինելով մշակութային երևույթ, հասցեագրված է գիտնականին, ուսուցչին, ուսանողին և աշակերտին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սուքիասյանն ասաց, որ նախարարության մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում իրականացվող այս ծրագրով ապահովվում է Նալբան­դյա­նի ամբողջ գրական ժառանգության մատչելիությունն ու հասանելիությունը համացանցում, այն ընթերցողին հաղորդակից է դարձնում նրա գրական հայացքներին, ամբողջացնում գրողի, քննադատի, գրականագետի, հրապարակախոսի, հեղափոխականի կերպարը:

«Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է. առաջին անգամ է ներկայացվում Նալբան­դյա­նի ամբողջա­կան գրա­կան ժա­ռան­գությունը՝ կից հիմ­նա­րար նալ­բան­դյա­նա­գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րով: Նալբանդյանի գրավոր ողջ ժառանգության թվայնացումը մի քանի խնդիր է լուծում. ամբողջացվում է նրա գրավոր ողջ ժառանգությունը, Նալբանդյանով հետաքրքրվողին թույլ է տալիս համակարգչի էկրանի առջև նստած ունենալ այդ ամբողջական, հիմանարար նյութը: Այն հնարավորություն է տալիս ձեռքի տակ ունենալ Նալբանդյանի վերաբերյալ մինչ օրս եղած բազմաթիվ ուսումնասիրություններ, գիտական-հետազոտական նյութեր: Այսպիսով այսօրվա և վաղվա սերնդին փոխանցվում է Նալբանդյանի գրական, գիտական, քննադատական, հրապարակախոսական աշխարհայեցությունը»,-շեշտեց Սուքիասյանը:

Մասնագետն ընդգծեց, որ Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումը բխում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ մշակույթի ոլորտում վարած քաղաքականության առաջնահերթություններից. միտված է մշակութային, գրական ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը, ինչպես նաև հեռանկարայինէ, և հասցեատերը այսօրվա և վաղվա մարդն է:

Նա հիշեցրեց, որ նախարարությունը 2018 թվականի դեկտեմբերից է իրականացնում դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութային ձևաչափը: Մշակութային դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է յուրաքանչյուր եռամսյակ: Այն ունի տարբեր ուղղություններ, որոնցից մեկն էլ «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգն է:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպություննրը, որոնք ուղղված են արվեստի, գրականության, մշակութային կրթության, մշակութային ժառանգության հետազոտության, պահպանման, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային զբոսաշրջության և ներառականության խթանմանը:

Առաջանահերթությունը տրվում է նորարարական և հեռանկարային նախագծերին: Մրցութային յուրաքանչուր ուղղություն ունի հանձնաժողով, որին վերապահված է ներկայացված նախագծերի ուսումնասիրության և գնահատման գործառույթը:

Սուքիասյանի խոսքով՝ «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» դրամաշնորհային մրցութային ծրագիրը շարունակվում է. որոշ ծրագրեր, որոնք հանրային են, արտակարգ հանգամանքներով պայմանավորված ըստ հնարավորության իրականացվելու են առցանց: Երրորդ եռամսյակի մրցութաշրջանը նախտեսվում է հայտարարել օգոստոս, սեպտեմբեր ամիսներին:

Նախարարության «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական­ դեմոկրատ Միքայել Նալբան­դյա­նի ամբողջ գրական ժառանգությունը թվայնացրել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրության թվանշանային գրադարանը»: Նյութերը հասանելի են digilib.am կայքում:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում