«Գյումրի» բժշկական կենտրոնում ստեղծվել է տրիաժի միջանկյալ բաժանմունք

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրի» բժշկական կենտրոնում ստեղծվել է տրիաժի միջանկյալ բաժանմունք, որը կֆինանսավորվի պետության կողմից:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։ «Ըստ էության, մենք այս գործառույթներն իրականացրել ենք, բայց ֆինանսավորում չի եղել պետության կողմից, իսկ հիմա ծառայության համար գումար կստանանք: Միջանկյալ բաժանմունք մեկուսարաններն են, ամեն ինչով կահավորված հիվանդասենյակներ։ Դրանք ստեղծել էինք հիվանդանոցի ուժերով ու իրականացնում էինք ծառայությունը. ընդունում էինք հիվանդներին: Մենք այնտեղ նմուշառում էինք անում ու պարզելուց հետո տեղափոխում էինք կամ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց կամ մայրաքաղաք»,-նշեց Արմեն Իսահակյանը՝ տեղեկացնելով, որ բուժհաստատությունն աստիճանաբար կվերսկսի պլանային վիրահատությունները, որոնք դադարեցվել էին արտակարգ դրության հայտարարումից ի վեր: Միայն անհետաձգելի վիրահատություններ են կատարվել մինչ օրս: Սա լուրջ ֆինանսական խնդիրներ է հարուցել բուժկենտրոնում:

«Կամաց-կամաց ենք սկսելու, չեմ ուզում միանգամից սկսենք։ Կսկսենք զգուշությամբ․ կճշտենք հիվանդների վիճակը, մեզ մոտ՝ իրավիճակը, որ իրենց բուժումն ապահով կազմակերպենք։ Այս պահի դրությամբ ունենք 62 հիվանդ, որոնցից թերապևտիկ բաժանմունքում՝ միջանկյալ 8 հիվանդ։ Մարդիկ պիտի պահպանեն սահմանված նորմերը․ պաշտպանիչ միջոցներ պիտի ունենան, ովքեր չունեն, մենք կտրամադրենք, պիտի պահպանեն հեռավորություն, նոր կհետազոտենք»,- նշեց «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենը։

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը