Կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը անձի վարքագիծը փոխելու հիմք չի կարող հանդիսանալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի հակամարմնի առկայությունը անձին իրավունք չի վերապահվում չկրել դիմակ, չպահել սոցիալական հեռավորություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսումասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հակամարմինների թեստերի վերաբերյալ հարցին:

«Նման հետազոտությունները կարող են կրել միայն այնպիսի բնույթ, որ եզրակացություն տան, թե ազգաբնակչության ո՞ր տոկոսի մոտ են առկա հակամարմիններ: Բայց դա անձի մակարդակով վարքագիծ փոխելու հիմք չի կարող հանիսանալ: Եթե որևէ քաղաքացու մոտ կան հակամարմիններ, դա դեռ նրան իրավունք չպետք է վերապահի չկրել դիմակ, չպահպանել սոցիալական հեռավորություն, քանի դեռ չկա ապացույց, որ նա կրկին չի վարակվի: Չկա նաև իր մոտ եղած հակամարմինների առկայության երկարատևության ապացույց: Այսօր եղած հակամարմինները, ինչպես շատ հիվանդությունների ժամանակ, կարող են ընդամենը մի քանի ամիս լինել բավարար մակարդակի վրա, հետո իջնել և վերանալ, և մարդը նորից հիվանդանա»,-նախազգուշացրեց Թորոսյանը:

Հակամարմինների հետազոտությունը ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում հիվանդացած և լավացած քաղաքացիների մոտավոր տոկոսը: Նույնիսկ կան հետազոտություններ, որ ցույց են տալիս, թե քաղաքացիներ կան, որոնց մոտ բավարար հակամարմինների տիտր նույնիսկ հիվանդանալուց և լավանալուց հետո չի առաջանում։ Նախարարը շեշտեց, որ, հետևաբար, պետությունը չի կարող իր քաղաքականությունը մշակելիս հիմնվել նման հետազոտությունների վրա, և անձն էլ չի կարող և չպետք է վարքագծային փոփոխություն կատարի՝ ունենալով հակամարմիններ:

Հետևաբար պետական մակարդակով որևէ այլ գործընթաց, քան հետազոտություն անելն է, չի սկսվելու: Իսկ նման հետազոտություն այս պահին արվում է մեր գործընկեր Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից, որպեսզի պարզեն, թե բուժաշխատողների մոտ ինչ տոկոս կա: Դրան հաջորդելու է ազգաբնակչության շրջանում հետազոտությունը, որը շատ մեծ նշանակություն չի ունենալու քաղաքականության մշակման համար:

Նախարարի ունեցած տեղեկություններով, Հայաստանում հիմա կան հակամարմինների՝ բավականին բարձրորակ վճարովի թեստեր:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը