Մարզային

Շիրակի մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 045 քաղաքացի 

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 045 քաղաքացի 

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզումհուլիսի 7-ի դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 045 քաղաքացի, նրանցից 263-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակi մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հուլիսի 7-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, նրանցից 65-ը Շիրակի մարզի բնակիչներ են։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5 203 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 6-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3 849 նմուշառման հետազոտություն, հուլիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 320 վարակակիր։

43 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում