Միջազգային

Հունաստանում կտրուկ ավելացել է կորոնավիրուսով վարկված զբոսաշրջիկների թիվը

1 րոպեի ընթերցում

Հունաստանում կտրուկ ավելացել է կորոնավիրուսով վարկված զբոսաշրջիկների թիվը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում կտրուկ ավելացել է այն զբոսաշրջիկների թիվը, որոնց մոտ առկա է COVID-19: Վերջին մեկ օրում երկրում գրանցվել կորոնավիրուսով վարակվածության 43 նոր դեպք, որից 36-ը բացահայտվել է սահմանային անցման ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Հանրային առողջության ազգային կազմակերպությունը:

Նախորդ օրը կորոնավիրուսով վարակվածության 9 նոր դեպքերից 8-ը եղել է բերովի, երկու օր առաջ 25 նոր դեպքերից ութն է գրանցվել երկիր մուտք գործողների մոտ, երեք օր առաջ 28 նոր դեպքերից 13-ի դեպքում է առկա եղել վարակ:

Հունաստանի իշխանությունները հուլիսի 6-ին՝ առավոտյան ժամը 06:00-ից արգելել են Սերբիայի քաղաքացիների մուտքը երկիր՝ կապված համաճարակի հետ:

Հունաստանում վերջին մեկ օրում վարակի հետևանքով մահացության դեպքեր չեն գրանցվել: Մինչ այժմ, ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 192 մարդ: Երկրում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 3 հազար 562 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում