Միջազգային

ԵՄ-ի տարածքում կորոնավիրուսով վարակվածության երկրորդ ալիքն է

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ի տարածքում կորոնավիրուսով վարակվածության երկրորդ ալիքն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության տարածքում համավարակի երկրորդ ալիքն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ Իսպանիայում շուրջ 3 հազար մարդ ներկայում կարանտինի մեջ է: Կատալոնիայի ագլոմերացիաներից մեկում խիստ մեկուսացման ներդրումից մեկ օր անց, նմանատիպ միջոցառումները երկուշաբթի օրվանից սկսել են կիրառվել Իսպանիայի Գալիսիա համայնքի 70 հազար բնակիչների համար: Գալիսիայում կարանտինը կշարունակվի ամենաքիչը մեկ շաբաթ:

Դրա հետ մեկտեղ պաշտոնական Մադրիդն ընդգծում է, որ, երկրում, ընդհանուր առմամբ, համաճարակային իրավիճակը վերահսկելի է:

Հռոմում առայժմ հանգստանալու պատճառ չեն տեսնում: Այնտեղ նույնպես պատրաստ են սահմանել քիչ թե շատ խստությամբ կրկնակի մեկուսացման կանոններ: Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 35 հազարի: Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան ընդգծում է, որ պատերազմը դեռ շարունակվում է, վարակի նկատմամբ հաղթանակի մասին դեռ վաղ է խոսելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում