Միջազգային

Բուլղարիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել են մինչեւ հուլիսի վերջը

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել են մինչեւ հուլիսի վերջը
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի իշխանությունները որոշել են մինչեւ հուլիսի վերջը երկրում երկարաձգել արտակարգ համաճարակաբանական դրության ռեժիմը կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 6-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է առողջապահության նախարար Կիրիլ Անանիեւը:

«Ռեժիմը երկարաձգում ենք, որպեսզի հնարավորություն ունենանք պայմաններ ստեղծելու հիվանդացության մակարդակի ցածրացման համար: Սանիտարա-համաճարակաբանական ռեժիմի պահպանման վերահսկողությունը կուժեղացվի»,- նշել Է նա:

Բուլղարիայի սանիտարական ծառայությունները վերջին օրը երկրում կատարել են կորոնավիրուսի 923 թեստ, հայտնաբերվել Է վարակման 63 դեպք, ինչը 117-ով պակաս Է, քան մեկ օր առաջ:

Կորոնավիրուսի բռնկման սկզբից ի վեր երկրում վարակվել Է 5 740 մարդ: 246 հիվանդ մահացել Է, այդ թվում հինգը՝ վերջին 24 ժամում: Հիվանդանոցներում բուժվում Է կորոնավիրուսով 458 հիվանդ, 28-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Առողջացել Է 2 915 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում