Բարեկամները խուսափել են հեռախոսով խոսել COVID-19-ով վարակվածի հետ. հոգեբան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական կարմիր խաչ» ընկերությունը Հայաստանում արտակարգ դրության հաստատման առաջին օրերից գործարկել է թեժ գիծ, որին զանգահարում և հոգեբանական աջակցություն են ստանում նաև կորոնավիրուսով վարակված կամ ախտանշաններ ունեցող անձինք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանն առցանց քննարկման ընթացքում նշեց, որ թեժ գծին արդեն ստացվել են 12 հազար զանգ, որոնցից 1/3-ը եղել են հոգեբանական ասպեկտի:

«Բնական է, որ յուրաքանչյուր համավարակի ժամանակ սթրեսային մակարդակը պետք է բարձր լինի: Մարդիկ անհանգստանում են, ովքեր վարակված են եղել, ունեցել են մեղքի զգացողություն, արդյոք չե՞ն վարակել ուրիշներին: Այդ մեղքի զգացողությամբ, անգամ, ագրեսիվ կեցվածք են ունեցել: Եղել են դեպքեր, երբ ասել են, որ բարեկամները հեռախոսով խուսափել են իրենց հետ խոսել: Սա շատ տարօրինակ է, իհարկե: Զանգերի արդյունքում, ստանալով հոգեբանական առաջին օգնությունը, նրանց մոտ հոգեբանական սթրեսը նվազել է»,- նշեց հոգեբանը:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանը հավելեց, որ կորոնավիրուսը դատավճիռ չէ, և պետք չէ խուճապի ենթարկվել:

«Համապատասխան մասնագետների կողմից ժամանակին և ճիշտ ուղղորդումը կորոնավիրուսային ինֆեկցիան դարձնում է բավական լավ կառավարելի»,- ասաց Ղազինյանը:

Հայաստանում հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28 936 դեպք, որոնցից 16 302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123 815 թեստավորում: Արձանագրվել է մահվան 159 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով