Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի ամերիկյան համալսարանի hայ մատենագրության թվանշանային գրադարան»-ը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում իրականացվող ծրագրով ապահովում է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Նալբան­դյա­նի ամբողջ գրական ժառանգության մատչելիությունն ու հասանելիությունը համացանցում, ընթերցողին հաղորդակից է դարձնում նրա գրական հայացքներին, ամբողջացնում գրողի, քննադատի, հրապարակախոսի, հեղափոխականի նրա կերպարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը․

«Մ. Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է. առաջին անգամ Նալբան­դյա­նի ամբողջա­կան գրա­կան ժա­ռան­գությունը համացանցում ներկայացվելու է կից հիմ­նա­րար նալ­բան­դյա­նա­գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րով:

Այն ունի հետևյալ կառուցվածքը.

Չափածո և արձակ գեղարվեստական գործեր

Գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածներ, մատենախոսություններ, ուսումնասիրություններ

«Հիշատակարան» (1859-1860)

Հրապարակախոսական, գրաքննադատական և գիտական աշխատություններ

Նամակներ և զանազան գրություններ

Գրառումներ, նշումներ, նկատողություններ, քննիչ հանձնաժողովի նյութեր և այլ վավերագրեր

Նալբանդյանագիտություն

Առցանց շնորհանդեսը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:

Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այսհղումով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին