Պաշտոնական

ՍԱՏՄ-ն Սևանի և Գավառի սննդի շղթայի օբեկտներում անցկացնում է  խստացված ստուգումներ

1 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ն Սևանի և Գավառի սննդի շղթայի օբեկտներում անցկացնում է  խստացված ստուգումներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից շարունակվում են մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև մայրաքաղաքի իրացման ցանցում, հանրային սննդի կազմակերպություններում ու սննդամթերքի արտադրություններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հուլիսի 5-ին Գեղարքունիքի մարզի Սևանի և Գավառի սննդի շղթայի օբեկտներում ՍԱՏՄ խստացված ստուգումների արդյունքում հայտնբերվել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջների խախտումներ՝ անձնակազմը պատշաճ չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններում եղել են թերացումներ:

Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը այսուհետ էլ հետամուտ է լինելու կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված պարետի որոշումների պահանջների կատարմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում