Հասարակական

Ռուս զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով

1 րոպեի ընթերցում

Ռուս զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ռուս զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Այս պահին հրապարակման այլ տեղեկատվություն չկա»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:

Քննությամբ զբաղվում է հայկական կողմը: Իրականացվում են անհրաժեշտ քննչադատավարական գործողություններ:

Հուլիսի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններումՄուշ թաղամասի Հալաբյան փողոցի շենքերի բնակարաններից մեկի ննջասենյակում տղամարդու կախված դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ վերջինսՌուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ն է: Երիտասարդը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում՝ վերջինս պայմանագրային զինծառայող էր, ապրում էր իր կողմից վարձակալված բնակարանում, որտեղև հայտնաբերվել է:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում