Մշակույթ

Սիմֆոնիկ նվագախումբը Հայկ Մելիքյանի կատարմամբ առցանց կհնչեցնի Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը

1 րոպեի ընթերցում

Սիմֆոնիկ նվագախումբը Հայկ Մելիքյանի կատարմամբ առցանց կհնչեցնի Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է առցանց համերգների շարքը։ Նվագախումբը հուլիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացնի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, որը կհնչի հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`համերգը ղեկավարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են ԴասA կրթամշակութային նախագծի մասնակիցները։ Ցուցադրությանը կարող եք հետևել նաև «DAS A» հավելվածի միջոցով։

Պատանիների մշակութային կրթությանն ուղղված «ԴասA» նախագիծը միտված է կրթության բնագավառում նոր մոտեցումներով հանդես գալուն, ինչի շնորհիվ պատանիների շրջանում կհանրայնացվի դասական, ազգային արվեստը, կսերմանվեն բարձր արժեքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում