Լույս է տեսել Ռուբեն Վարդանյանի հիշողությունների գիրքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնական և գրող Ռուբեն Վարդանյանի «Selfнекролог или Реквием по Несбывшемуся» («Ինքնամահախոսական կամ Ռեքվիեմ չիրականացվածի մասին») գիրքը դրվել է ընթերցողի սեղանին։ Գիրքը հրատարակել է «Էդիթ պրինտ» հրատարակչությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիրքը ստեղծագործություն է Հայաստանի պատմության վերջին իրադարձությունների մասին: Մտորումներ այն մասին, թե ինչպես է «դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետը» ազդել քսաներորդ դարավերջի և քսանմեկերորդ դարասկզբի հայկական իրականության վրա:

Սրանք հարյուր հազարավոր մարդկանցից մեկի հիշողություններն են, ովքեր այս աղետի արդյունքում ստիպված են եղել լքել փոքր Հայաստանը, բայց, ինչպես բոլոր հայ արտագաղթածները, շարունակում են ապրել իրենց երկրի կյանքով: Ստեղծագործության մեջ ներկայացվում են մտորումներ «հայի ճակատագրի» վերաբերյալ, այն մասին, թե ինչու 9-10 միլիոն հայերի միայն 1/3-ն է ապրում հայրենիքում:

Հեղինակը նշում է, որ գիրքն ավարտել է դեռ երկու տարի առաջ, երբ աշխատում էր Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում, որտեղ հայեր գրեթե չկան։

«Գրքում ես նորից ու նորից արծարծում եմ մեր պատմությանն առնչվող սրբազան հարցեր, որոնց պատասխանները որևէ կերպ չեմ կարողանում գտնել: Դրանցից շատերը կարող են ապստամբական տրամադրություններ և բազում դժգոհություններ առաջացնել»,-ասում է հեղինակը։

Գրքի կազմին պատկերված է ֆրանսիացի քանդակագործ Բրունո Կատալանոյի քանդակը, որը կոչվում է«Հանճարեղ Վան Գոգը»։ Վերջինս յուրահատուկ է նրանով, որ մշտական բնակություն որևէ վայրում չի հաստատում, պարբերաբար տեղափոխվում է տարբեր հատվածներ։ Հեղինակն արձանն ընկալում է որպես արտագաղթած անձի խորհրդանիշ։

Վարդանյանը Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս է, Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր, Heterocyclic Drug Discovery գրքերի շարքի նախաձեռնող և խմբագիր (շարքը բաղկացած կլինի 25-30 հատորից), հեղինակել է չորս գիրք՝ բժշկական քիմիայի ասպարեզում, որոնք հրապարակվել են ԱՄՆ-ում։ Նրա աշխատություններից թարգմանվել են նաև ռուսերեն։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն