Պաշտոնական

Կրկնակի ստուգայցերի արդյունքում արձանագրվել են մարդկային կուտակումներ․ ԲԸՏՄ

2 րոպեի ընթերցում

Կրկնակի ստուգայցերի արդյունքում արձանագրվել են մարդկային կուտակումներ․ ԲԸՏՄ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ուստիկանության աշխատակիցները հուլիսի 2-ին խստացված կրկնակի ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, երկրորդ օրն անընդմեջ Էրեբունի վարչական շրջանում իրականացվող դիտարկումների արդյունքում արձանագրվել են նույն խախտումներն ու թերացումները։ Վարդավառի լճի հարակից տարածքում, հանգստի գոտիներում քաղաքացիները հիմնականում շարունակել են սխալ կրել դիմակները, նաև կուտակումներ են արձանագրվել բացօթյա տաղավարներում, որտեղ նաև չի պահպանվում սոցիալական հեռավորությունը։

Տեսչական մարմնի աշխատանքային խումբն անհատական խորհրդատվության ընթացքում քաղաքացիներին բացատրում է ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնների խստորեն պահպանելու կարևորությունը, տրամադրում մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ, ինչպես նաև տալիս ցուցումներ համավարակի տարածումը կանխելու, շրջապատի և սեփական առողջությունը չվտանգելու նպատակով՝ դիմակները ճիշտ կրելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու, միմյանցից հեռավորություն պահպանելու մասին։

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ուժեղացված ամենօրյա ստուգայցերն իրականացվում են ամբողջ հանրապետությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում