Պաշտոնական

Մանկապարտեզներում արձանագրվող  խախտումները նվազել են. Կրթության տեսչական մարմին

1 րոպեի ընթերցում

Մանկապարտեզներում արձանագրվող  խախտումները նվազել են. Կրթության տեսչական մարմին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականցնել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող հերթապահ մանկապարտեզներում: Միաժամանակ վերահսկողություն է իրականացվում Երևան քաղաքում գործող ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հուլիսի 2-ին Կրթության տեսչական մարմնի աշխատակիցներն ուժեղացված ռեժիմով ստուգայցեր են կատարել Երևանի Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզներում: Ստուգայցերի նպատակն է վերահսկել հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները:

Ըստ տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի` ստուգայցերի ընթացքում հայտնաբերված թերացումներն ու խախտումներն էականորեն նվազել են: Հունիսի 22-ից մինչ օրս կատարված մշտադիտարկումների արդյունքում ժամանակավորապես դադարեցվել է ընդամենը մեկ մանկապարտեզի գործունեություն:

Կրթության տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում