Կառավարությունը թույլատրեց «Քվանտ» վարժարանին կազմակերպել անգլերենով կրթություն 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը թույլատրեց «Քվանտ» վարժարանին 2020/2021 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ և 12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը՝ անգլերենով, 3 տարի ժամկետով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, վարժարանի կողմից անգլերենով «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը իրականացվում է 2011 թվականից՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման: «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագրի իրականացման ընթացքում «Քվանտ» վարժարանի շրջանավարտների ﬕջին գնահատականը էապես բարձր է նույն ծրագրով սովորող աշխարհի մյուս դպրոցների շրջանավարտների ﬕջին գնահատականից՝ հաճախ 4-5 ﬕավորով։

Կարճ ժամանակահատվածում «Քվանտ» վարժարանի «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագրի բոլոր ուսուցիչները ճանաչվել են որպես առաջատար ուսուցիչներ և ստացել են Միջազգային բակալավրիատի քննող ուսուցչի կարգավիճակ: 2016թ․ «Քվանտ» վարժարանի երաշխավորությամբ տպագրվել է «Medieval History of Armenia» անգլալեզու ուսուﬓական ձեռնարկը վարժարանի «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագրի համար: Ձեռնարկի մշակմանը ներգրավված են եղել նաև «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագրի աշակերտները: Մինչև հրատարակվելը այն փորձարկվել է 3 տարի։

Այժմ «Քվանտ» վարժարանը ստեղծում է ևս ﬔկ երկլեզու (հայերեն և անգլերեն) դասագիրք հայոց պատմության ամբողջական ծրագրի համար (հնագույն ժամանակներից ﬕնչև ﬔր օրեր):

Այս որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Սփյուռքից Հայաստան վերադարձած և հայերենին բավարար չափով չտիրապետող հայ երիտասարդների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կրթությանն առնչվող խնդիրները:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում