Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կառոբլիսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի կառավարության կողմից Հայաստանին օգնության տրամադրման հարցում Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության և անձամբ նախարար Կառոբլիսի աջակցության, մասնավորապես՝ հումանիտար օգնությունը, ինչպես նաև մասնագետների խմբին Լիտվայի ռազմաօդային ուժերի օդանավով Հայաստան տեղափոխելու համար։ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ լիտվական կողմի այս գործողությունները վկայում են երկու երկրների և ժողովուրդների միջև առկա ջերմ, բարեկամական հարաբերությունների մասին։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորել համագործակցության շրջանակներում պլանավորված, սակայն համավարակի պատճառով առկախված միջոցառումների վերսկսումը և համոզմունք հայտնել, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված խոչընդոտների հաղթահարումից հետո կվերսկսվի նաև բարձր մակարդակով ռազմաքաղաքական երկխոսությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում