Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների շուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ նախագահն հուլիսի 1-ին հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են համավարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, այդ աշխատանքներում երիտասարդ մասնագետների, այդ թվում՝ ԵՊԲՀ ներկայացուցիչների ներգրավվածությանը: Նրանք կարևորել են նաև անհրաժեշտ կանխարգելիչ և նախապատրաստական քայլերի ձեռնարկումը՝ հետագա հնարավոր համավարակների կանխմանն առավել պատրաստ լինելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում