Հասարակական

Հրդեհ Գյումրիում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

1 րոպեի ընթերցում

Հրդեհ Գյումրիում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 30-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է բնակելի տուն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, այրվում է տան տանիքի մոտ 8 քառակուսի մետր տարածք: Մեր հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր կանխել հարակից բնակելի տների վրա կրակի տարածումը, պատասխանատուն նշեց, որ հրդեհը մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքերը շարունակվում են:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում