Մշակույթ

Օպերային թատրոնն առցանց կցուցադրի Ջակոմո Պուչինիի «Տոսկա» ներկայացումը 

2 րոպեի ընթերցում

Օպերային թատրոնն առցանց կցուցադրի Ջակոմո Պուչինիի «Տոսկա» ներկայացումը 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջկոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի տեսաձայնագրությունը հուլիսի 1-ին կցուցադրվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արվեստասերները այն կարող են դիտել ժամը 20:00-ին: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ:

Ներկայացման մեջ Ֆլորիա Տոսկայի դերերգը կատարում է Կարինա Ֆլորենսը, Մարիո Կավարադոսիի դերերգը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը, բարոն Սկարպիայի դերում է ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը: Բեմադրության մեջ զբաղված են նաև Հովհաննես Ներսիսյանը, Հայկ Տիգրանյանը,

Ալեքսեյ Ավետիսյանը, Արմեն Գրիգորյանը, Պողոս Բեազբեկյանը, Էրվին Ֆլորեսը:

Դիրիժորը Հարություն Արզումանյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Նաիրե Ստեփանյանը, նկարչական ձևավորումը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ավետիս Բարսեղյանի, լուսային նկարիչն է Ալեքսանդր Սիվաևը, գլխավոր խմբավարը՝ Հրաչ Բորյանը:

«Տոսկա»-ն ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկն է։ Իտալերենլիբրետոն հեղինակել են Լուիջի Իլիկան և Ջուզեպե Ջակոզան՝ ըստ Վիկտորիեն Սարդուի նույնանուն պիեսի: Երեք գործողությամբ ներկայացման առաջնախաղը կայացել է 1900 թ. հունվարի 14-ին: Այն մեծ հաջողություն է ունեցել:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում