Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանն արտակարգ դրության պայմաններում վիրտուալ տիրույթում իրականացրել է քսանից ավելի միջոցառումների շարքեր՝ ամեն շաբաթ ներկայացնելով նորանոր նախաձեռնություններ: Այս շաբաթ գրադարանը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում մեկնարկել է «Հայ գրատպության առաջնեկները» շարքը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Սյուզան Չիչակյանն ասաց, որ շարքը նախաձեռնել է Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժինը: «Հայ գրատպության առաջնեկները» շարքի շրջանակում նախ և առաջ ներկայացրել ենք տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը», այնուհետև կներկայացնենք առաջին տպագիր Աստվածաշունչը, տպագիր մաթեմատիկայի դասագիրքը և մի շարք այլ գրքեր, որոնք արժեք ունեն: Ներկայացվում են կարճ պատմություններ տվյալ գրքի ստեղծողի, ստեղծման մասին, դրա հետ կապված փաստեր, պատմություններ և այլն: Զետեղվելու են նաև տեսանյութեր, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն ծանոթությունը նյութի հետ»,-պատմեց նա:

Գրադարանի վերոնշյալ բաժինը նախաձեռնելու է նաև «Հայտնի և անհայտ գրքեր» շարքը: Առաջիկայում գրադարանն անդրադառնալու է աշխարհի գրադարաններին, որտեղ հետաքրքիր կլինի այցելել: Այս նախաձեռնության հեղինակը գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինն է: Բաժինը շարունակում է նաև կինոցուցադրություններ կազմակերպել, առցանց ընթերցանություններ, անդրադառնալ գրքերի համալրումներին:

«Ակտիվ են նաև մեր գրադարանավարները՝ իրենց «Խորհուրդ են տալիս գրադարանավարները» շարքով: Գրադարանի արվեստի բաժինն էլ իրականացնում է «Ոչ մի շաբաթ առանց արվեստի» ծրագիրը, իսկ ամբողջ աշխատանքը կազմակերպում ու համակարգում է մեր բաժինը»,- հայտնեց Սյուզան Չիչակյանն ու հավելեց, որ առցանց աշխատանքի ընթացքում գրադարանի հետևորդների քանակն ավելացել է 2 200-ով:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն