Պաշտոնական

ՍԱՏՄ-ի ուժեղացված ստուգայցերի թիրախը Հրազդանի սննդի շղթայի օպերատորներն են

1 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ի ուժեղացված ստուգայցերի թիրախը Հրազդանի սննդի շղթայի օպերատորներն են

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվող վերահսկողությունը իրացման ցանցում, հանրային սննդի օբյեկտներում և սննդամթերք արտադրող կազմակերպություններում շարունակվում են արձանագրել պարետի որոշումների կատարման թերացումներ:

Մշտադիտարկումներն անցկացվում են ամբողջ հանրապետությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հունիսի 28-ին ՍԱՏՄ տեսուչների հայտնաբերված հիմնական խախտումները եղել են՝ հանրային սննդի կետերում սոցիալական հեռավորության չպահպանումը, աշխատակիցների ջերմաչափման մատյանների բացակայությունը կամ կիսատ վարումը, իսկ իրացման ցանցում և արտադրություններում՝ ախտահանումների մատյանների բացակայությունը կամ թերի լրացումը, դիմակների ոչ պատշաճ կրելը: Արձանագրված խախտումները կներկայացվեն պարետատուն:

Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՍԱՏՄ-ն անակնկալ-ամենօրյա այցերով շարունակելու է ՀՀ պարետի որոշումների կատարման հսկողությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում