Մշակույթ

Ռուսական արվեստի թանգարանը հանդես կգա «Երաժշտական ուրբաթներ» առցանց ծրագրով

1 րոպեի ընթերցում

Ռուսական արվեստի թանգարանը հանդես կգա «Երաժշտական ուրբաթներ» առցանց ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական արվեստի թանգարանը նախաձեռնել է «Երաժշտական ուրբաթներ» դասական համերգային առցանց ծրագիրը, որի շրջանակում հունիսի 26-ին՝ ժամը 21:00-ին, թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացվեն Միխայիլ Կոկժաևի «Ավե Մարիա» և «Լուսնկա» ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մենակատարն է միջազգային մրցույթների դափնեկիր, օպերային երգչուհի Ստեֆանի Քոչարյանը:

Համերգին հանդես կգա «Արս Լունգա» դուետը: Թավջութակահարն է ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը, իսկ դաշնակահարը՝ Ջուլիետա Վարդանյանը:

Նվագակցում է լարային քառյակը. առաջին ջութակ՝ Էրիկ Մանուկյան, երկրորդ ջութակ՝ Ռիմ Միրզոյան, ալտահարն է Նարեկ Ասատրյանը, իսկ թավջութակահարը՝ Միքայել Նավասարդյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում