Հասարակական

«Կրթության մասին» օրենքը հարմարեցվեց արտակարգ դրությանը

1 րոպեի ընթերցում

«Կրթության մասին» օրենքը հարմարեցվեց արտակարգ դրությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրինագծով հնարավորություն կընձեռվի Կառավարությանը` արտակարգ դրության պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարելբարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաև նոր ցանկ:

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոխելու բուհերի ընդունելության կարգը: Կառավարության հաստատած նոր կարգով ընդունելությունն իրականացվելու է մեկ քննության արդյունքների հիման վրա, դիմում-հայտերի առցանց ընդունման եղանակով, հայտերի լրացման նոր տարբերակով: Ընդունելության նոր պայմանների սահմանմամբ, համապատասխանաբար, պահանջ է առաջանում նաև փոփոխել արդեն հաստատված մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունվեց 83 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում