«Իմ քայլն» առաջարկել է ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4-ի փոխարեն սահմանել 6 տարի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության կողմից ներկայացված գույքային հարկի փոփոխություններին առնչվող նախագծի համար նոր առաջարկ է ներկայացրել, ըստ որի գույքային հարկերի գծով բեռի բարձրացումը կիրականացվի ոչ թե 4 տարում, ինչպես նախագծով սկզբնապես առաջարկվել էր, այլ 6 տարվա ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ստացված առաջարկները:

«Իմ քայլի» առաջարկը վերաբերում է նրան, որ համակարգի ներդրումն ավելի սահուն ապահովելու համար գույքային հարկերի գծով բեռի բարձրացումը աստիճանաբար իրականացվի ոչ թե 4 տարում, ինչպես նախագծով սկզբնապես առաջարկվել էր, այլ 6 տարում: Առաջին տարում՝ 2021 թվականին կվճարեն գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը: Սրանով, ըստ էության, առաջարկվում է երկու տարի ավել տևողությամբ ապահովել այս համակարգի ներդրումը»,- ասաց Պողոսյանն ու հավելեց, որ կառավարության համար առաջարկը ընդունելի է եղել, նախագիծը լրամշակվել է:

Խմբակցության մյուս առաջարկով էլ ավելի կընդգծվի համակարգի պրոգրեսիվությունը: Բարձրարժեք գույքի, շքեղության չափորոշիչ համարվող գույքային միավորի համար առաջարկվել է ավելի բարձր հարկային բեռ: «Տվյալ դեպքում առաջարկվել է 200 մլն դրամ և ավելի հարկման բազա ունեցող բնակարանի և անհատական բնակելի տան համար հարկման դրույքաչափը գերազանցող մասով լինի ոչ թե 1 տոկոս, այլ 1,5 տոկոս»,-ասաց Պողոսյանն ու նշեց, որ այս առաջարկը ևս ընդունվել է:

ՀայաստանիՀանրապետությանհարկայինօրենսգրքումփոփոխություններևլրացումներկատարելումասինօրենքինախագծովառաջարկվումէկադաստրայինարժեքներիհիմանվրաանշարժգույքիգծովհարկայինպարտավորություններիհաշվարկմանհամակարգիցանցումկատարելշուկայականարժեքներինմոտարկվածարժեքներիհիմանվրաանշարժգույքիհարկիհաշվարկմանհամակարգին:Առաջարկվումէսահմանելգույքիհարկովհարկմանբազայինորսանդղակներ,իսկորոշգույքայինմիավորներիհամար՝նաևնորդրույքաչափեր,վերացնելբնակարաններիևբնակելիտներիմասովսահմանվածչհարկվողշեմերը՝բնակարաններիմասովմինչև10մլնդրամ,բնակելիտներիմասովմինչև7մլնդրամգնահատվածարժեքունեցողգույքայինմիավորներիհամարսահմանելով 0,05տոկոսհարկմանդրույքաչափ:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը