Պաշտոնական

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Յանեզ Յանշային՝ Ազգային տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովենիայի բարեկամ ժողովրդին Սլովե­նիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և առաջընթաց։

Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ համագործակցության հե­տագա զարգացումն ու խորացումը երկկողմ ձևաչափում և Եվրոպական միության հետ մեր գործընկերության շրջանակներում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի սերտացնել և ամրա­պնդել մեր երկկողմ օրակարգը, որին լրացուցիչ խթան կարող է հաղորդել նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հա­վաստիքը»։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում