Պաշտոնական

ՍԱՏՄ-ն Շենգավիթում խստացված ստուգայցերի արդյունքում կասեցումներ է կատարել

2 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ն Շենգավիթում խստացված ստուգայցերի արդյունքում կասեցումներ է կատարել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները հունիսի 24-ին կասեցրել են երկրում գործող սննդի շղթայի մի շարք օպերատորների գործունեությունը. դրանց ցանկում նաև հայտնի տնտեսավարողներ են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Մասնավորապես՝ 72 ժամով կասեցվել է Երևանի օղակաձև զբոսայգում գտնվող «ՄուզԿաֆե» սրճարանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարհիգիենիկ նորմերը խախտելու համար:

24 ժամով դադարեցվել է նաև Երևանի Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի աշխատանքը. այստեղ թերի է իրականացվել աշխատակիցների ջերմաչափումը, նրանցից ոմանք դիմակ չեն դրել, ջերմաչափման մատյանները թերի են լրացվել, դրամարկղերի մոտ մարդկային կուտակումներ են եղել՝ չպահպանելով սոցիալական հեռավորություն:

ՍԱՏՄ կողմից իրականացվող ստուգայցերի խոշորացույցի տակ այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային սննդի կետերը, խանութներն ու արտադրական կազմակերպություններն էին:

Մի շարք տնտեսավարողների մոտ կրկնայցեր էին: Դրականորեն արձանագրվել է, որ նախկինում խախտումներ թույլ տված և մեկ անգամ արդեն 24 ժամով կասեցված այդ ընկերություններում բոլոր թերացումները վերացվել են:

ՍԱՏՄ մասնագետների «Կարավել» ռեստորան կատարած անակնկալ այցն այդ հանրային սննդի կետում արձանագրել է մարդկային կուտակում՝ 80-100 հոգանոց միջոցառման տեսքով: Խախտումն արձանագրվել է և կներկայացվի պարետատուն:

Ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում:

Տեսչական մարմնինը տնտեսավարողներին աջակցում է խորհրդատվությամբ, ցուցումներով, ինչպես նաև հիշեցնում կրկնակի խախտումների պարագայում սպասվող ավելի խիստ պատժամիջոցների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում