Մարզային

Սեպտեմբերի 1-ից կգործի Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը

2 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 1-ից կգործի Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից Գավառի hատուկ դպրոցը կվերակազմավորվի Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ)։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Կենտրոնը մանկավարժահոգեբանական աջակցություն կցուցաբերի մարզի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանը։

«Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին ներկայացրեց կենտրոնի կազմավորմանը զուգընթաց քայլերը։ Մարզպետը եւ նախարարի տեղակալը քննարկեցին Գավառի հատուկ դպրոցի աշխատակիցներին աշխատանքով ապահովելու, դպրոցի աշակերտներին հանրակրթական դպրոցներում տեղավորելու, նրանց սոցիալական կարիքները հոգալու, ստեղծվող ՏՄԱԿ-ը մասնագետներով համալրելու, դպրոցի շենքը եւ ուսումնանյութական բազան հետագայում արդյունավետ օգտագործելու հետ կապված հարցեր։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը եւ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը եղան նաեւ Գավառի հատուկ դպրոցում, ծանոթացան շենքային պայմաններին, հատուկ դպրոցի աշակերտներին հանրակրթական դպրոցներում տեղավորելու գործընթացին եւ հատուկ դպրոցի լուծարումից հետո դպրոցի աշխատակիցներին աշխատանքով ապահովելու հնարավորություններին»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում