Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանն արժանացել է «Մոլիեր» հեղինակավոր մրցանակի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ հանրահայտ դերասան և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը հունիսի 23-ին արժանացել է «Մոլիեր» ֆրանսիական թատերական մրցանակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մոլիեր» թատերական 32-րդ մրցանակաբաշխությանը Աբգարյանին մրցանակ են հանձնել «Դյու Սոլեյ» թատրոնում ներկայացված «Էլեկտրան՝ գետնախորշերից» («Électre des bas-fonds») բեմադրության համար: Թատերական մրցանակները շնորհվել են «Հանրային թատրոնի լավագույն պիես», «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ» գլխավոր անվանակարգերում:

1987-ից շնորհվող «Մոլիեր» թատերական մրցանակը համարվում է ֆրանսիական թատերական բարձրագույն մրցանակը: Մրցանակն անվանված է ի պատիվ 17-րդ դարի աշխարհահռչակ ֆրանսիացի կատակերգակ և դրամատուրգ Մոլիերի:

Սիմոն Աբգարյանը ծնվել է 1962 թվականի մարտի 5-ին Փարիզում՝ հայի և ֆրանսուհու ընտանիքում: Դպրոցում սովորել է ֆրանսերեն և հայերեն: Ինը տարեկանում մեկնել է Բեյրութ, որտեղ սովորել է պարել «Լոռի» պարային համույթում: 1977-ին հայրը մեկնել է պատերազմ, և 15-ամյա Սիմոնը մոր հետ վերադարձել է Փարիզ, որից հետո տեղափոխվել Նյու Յորք և շարունակել պարել: Նա սովորել է Փարիզի դերասանական արվեստի միջազգային դպրոցում: 1985 թվականին վերադարձել է Փարիզ և 8 տարի համագործակցել «Du Soleil» թատրոնի տնօրեն Արինե Մնոչկինի հետ: Խաղացել է հունական կատակերգություններում: 1993 թվականին կնոջ` դերասանուհի և ռեժիսոր Կատրին Շաուբի հետ Փարիզում հիմնել է «T.E.R.A.» թատրոնը, որտեղ բեմադրել է դասական և ժամանակակից ներկայացումներ: 2009-ին կերտել է Միսակ Մանուշյանի դերը«Հանցագործների բանակը» ֆիլմում: Նկարահանվել է նաև «Արարատ», «Ճշմարտություն Չարլիի մասին», «Արամ», «Այո» , «Կազինո Ռոյալ», «Պերսեպոլիս», «Օձը», «Թարգմանություն», «Շիվա», «Անժելիկա, հրեշտակների մարկիզուհին»,«Սպի», «Խենթ պատմություն» և այլ ֆիլմերում: Կատարել է մի շարք ֆիլմերի կրկնօրինակումներ, հանդես եկել բազմաթիվ հեռուստանախագծերում: 2001 թվականին «Հրեշը լուսնի վրա» ներկայացման համար ֆրանսիական թատրոնի կողմից արժանացել է մրցանակի:

Հայերեն English Русский

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ