Մարզային

Սեւանա լճի մակարդակը նախորդ հունիսի համեմատ բարձր է 2 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը նախորդ հունիսի համեմատ բարձր է 2 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլաթյան): Չնայած այս տարվա հունիսից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումներին՝ Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձր մնալ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ«Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի հունիսի 22-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվում է 1900 մետր 84 սանտիմետր բարձրության վրա, ինչը 2 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարի իննից մինչեւ հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 140 միլիոն 292 հազար խորանարդ մետր ջուր: Հունիս ամսի ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 27 միլիոն 106 հազար խորանարդ մետր ջուր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում