Սպորտ

Համաշխարհային սպորտի ներկայացուցիչները տոնում են «Օլիմպիական օրը» 

1 րոպեի ընթերցում

Համաշխարհային սպորտի ներկայացուցիչները տոնում են «Օլիմպիական օրը» 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային սպորտի ներկայացուցիչները, Օլիմպիական խաղերի սիրահարները տոնում են «Օլիմպիական օրը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Օլիմպիական օրը» որպես Օլիմպիական խաղերի ծննդյան օր սկսեց նշվել 1948 թվականից: Այն նպատակ ուներ խթանելու մարզիկների մասնակցությունն այս կամ այն մարզաձևին` անկախ սեռից, տարիքից կամ մարզական կարողություններից:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով են դրանք չեղարկվել երեք անգամ` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում