Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Գեղարքունիքից ներկայացված սուբվենցիոն ծրագրերը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սուբվենցիոն ծրագրերի հերթական խմբաքանակն է քննարկվել եւ հաստատվել Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, հանձնաժողովի կողմից հաստատվել են Ներքին Գետաշեն համայնքի «Ոռոգման ցանցի կառուցում» եւ «Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում», Վարդենիկ համայնքի «Փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցում եւ գոյություն ունեցող 3330 գծամետր հատվածում էլ եկտրական լարերի եւ լուսատուների փոխարինում LED 60W, 5000k լուսատուներով», Նորատուս համայնքի «Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում», Աստղաձոր համայնքի «Զորավար Անդրանիկի փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցում», Լուսակունք համայնքի «Թիվ 1 գլխավոր փողոցի գիշերային լուսավորության անցկացում», Ճամբարակ համայնքի «Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի 2-րդ հարկի վերանորոգման եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ», Սեմյոնովկա համայնքի «Նախկին մշակույթի տան տանիքի վերանորոգում» և այլ ծրագրեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:
Խոսրով Խլղաթյան