Պաշտոնական

Մեկնարկել են 2021-2023 թթ. ՄԺԾԾ նախագծով նախարարությունների ներկայացրած հայտերի քննարկումները

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել են 2021-2023 թթ. ՄԺԾԾ նախագծով նախարարությունների ներկայացրած հայտերի քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մեկնարկել են 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագծով նախարարությունների ներկայացրած հայտերի քննարկումները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դրանց շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվելու համապատասխան ոլորտներում կանխատեսվող ցուցանիշներին և բյուջետային շրջանակին, նախատեսվող ծրագրերին: Հայտերը ներկայացվել են՝ հաշվի առնելով տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով և հնարավոր զարգացումներով:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայտերը հաստատվելու են՝ հաշվի առնելով նախարարությունների նախորդ տարիների և այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում արձանագրած կատարողական ցուցանիշները:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում