Մշակույթ

«Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» համերգաշարի շրջանակում կhնչի Վեբերի Կլարնետի կվինտետը

2 րոպեի ընթերցում

«Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» համերգաշարի շրջանակում կhնչի Վեբերի Կլարնետի կվինտետը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, մայիսի 29-ից սկսած, հանդես են գալիս «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարով:

Սպասվող ուրբաթ՝ հունիսի 26-ին, նախագծի շրջանակում ելույթ է ունենալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը՝

գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվագախումբը ներկայացնելու է Կարլ Մարիա ֆոն Վեբերի Կլարնետի կվինտետը:

Կլարնետահարն է Արսեն Գրիգորյանը, 1-ին ջութակը՝ Կարմեն Թոսունյանը, 2-րդ ջութակը Վահե Փարսադանյանը, ալտահարը՝ Յանա Դարյանը, իսկ թավջութակահարը՝ Միքայել Նավասարդյանը:

«Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները 3-8-հոգիանոցկամերային անսամբլներով ներկայացնում են դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» համերգաշարը հեռարձակվում էնվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Յուրաքանչյուր հեռարձակումից առաջ անցկացվում են մրցույթներ, որոնց երեք հաղթողները բացառիկ հնարավորություն են ստանում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կենդանի հնչողությամբ վայելելու հաջորդ ուրբաթօրյա համերգը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում