Հայաստանից վեցերորդ հատուկ չվերթով 140 ուղևոր է տեղափոխվել Ուկրաինա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեցերորդ հատուկ ավիաչվերթով hունիսի 20-ին Հայաստանից Ուկրաինա է ժամանել 140 ուղևոր, հայտնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը:

«Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Հայաստանից չվերթով Ուկրաինա է մեկնել 140 ուղևոր, որոնցից 10-ը Ուկրաինայի քաղաքացիներ են, ինչպես նաեւ Հայաստանի 130 քաղաքացի: Նշվում է նաեւ, որ Կիևից Երևան են մեկնել հիմնականում Իրանի քաղաքացիներ:

Բոլոր ուղևորները անցել են ջերմաստիճանի ստուգման ընթացակարգը. ժամանածների շրջանում բարձր ջերմաստիճանով կամ ինքնազգացողության հետ կապված բողոքներ ունեցողներ չեն եղել: Կարանտինն անցնելու համար չվերթի ուղեւորներն ընտրել են ինքնամեկուսացումը՝ «Дій вдома» հավելվածի օգնությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օդեսայում կայացած համաժողովի ժամանակ Ուկրաինայի Հայերի միությունը քննարկել է Հայաստանին օգնելու հնարավոր տարբերակները: ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը իրազեկել է ներկաներին համապատասխան կառույցների հետ Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակների մասին խորհրդակցությունների վերաբերյալ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։

Հաղորդվել էր նաև Ուկրաինայի հայ բժիշկների միության (OAMU) ստեղծման մասին՝ Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից