Մարզային

Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Շողակաթ համայնքի տնտեսություններին

1 րոպեի ընթերցում

Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Շողակաթ համայնքի տնտեսություններին

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում հունիսի 18-ի ժամը15­ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտը վնասներ է հասցրել պտղատու այգիներին եւ ընտանի կենդանիներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, կարկուտը լուրջ ավերածություններ է պատճառել Շողակաթի նորաստեղծ ծիրանի այգուն՝ մոտ 50 հեկտար տարածքով: Եվս 3 հեկտար պտղատու այգի վնասվել է Շողակաթ բնակավայրի ներսում: Գրանցվել է նաեւ 15 գլուխ ոչխարի անկում:

«Շողակաթի նորաստեղծ իրանի այգին այս տարի լավ բերքի տակ էր, գոհացուցիչ արդյունք էինք ակնկալում, սակայն կարկուտն ամբողջությամբ ավերել է բերքը, նույնիսկ ծառերին տերեւներ չի թողել: Լրջորեն վնասվել են նաեւ համայնքի տնտեսությունների պտղատու այլ ծառեր՝ շուրջ 3 հեկտարի չափով: Վնասներ են կրել նաեւ Ջիլ գյուղի տնտեսությունները: Կաղինի մեծությամբ կարկուտը տեղաց ավելի քան 40 րոպե: Նման հորդառատ կարկտի նախադեպ Շողակաթի բնակիչները չեն հիշում: Կարկուտի պատճառած վնասների հնարավոր չափերը ճշտվում են»,- տեղեկացրեց Սուլիկո Շուշանյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում