Մարզային

Մադինա գյուղը կլուսավորվի ամբողջությամբ

1 րոպեի ընթերցում

Մադինա գյուղը կլուսավորվի ամբողջությամբ

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարի լուսավորվածության ցանց կկառուցվի թիվ 1,2,4, 6, 8,9,10-րդ փողոցներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիոն 800 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 7 միլիոն 560 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 3 միլիոն 240 հազար դրամը՝ Մադինայի համայնքապետարանը:

Մադինայի համայնքապետ Վրեժ Սարգսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Տեղադրվելու է 81 լուսատու՝ ընդհանուր 2430 մետր երկարությամբ: « Մադինայի գիշերային լուսավորվածության ցանցը կառուցվել է մի քանի փուլերով, վերջին տարիների ընթացքում: Այն այս տարի արդեն բերվում է ավարտական տեսքի: Այս ծրագրի ավարտով Մադինան գիշերային ժամերին դառնում է ամբողջապես լուսավորված՝ իր բոլոր թաղամասերով ու տներով: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն հուլիսին եւ կավարտվեն այս տարվա ընթացքում»,- ընդգծեց Վրեժ Սարգսյանը:

Խոսրով Խլղաթյա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում