Մարզային

Մարտունի քաղաքի Երեւանյան փողոցի հիմնանորոգումը կամբողջացվի սուբվենցիոն ծրագրով

2 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքի Երեւանյան փողոցի հիմնանորոգումը կամբողջացվի սուբվենցիոն ծրագրով

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երեւանյան փողոցի հիմնանորոգման ծրագիրը, որն ընթացել է մի քանի փուլերով, կավարտվի այս տարվա ընթացքում` ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 134 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 80 միլիոն 400 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 53 միլիոն 600 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը:

Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի հավաստմամբ՝ ծրագրով նապատեսվում է Երեւանյան փողոցի ասֆալտապատում 690 գծամետր երկարությամբ եւ շուրջ 6 900 քառակուսի մետր մակերեսով: 2 100 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում կկատարվի մայթերում: Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է: «Երեւանյան փողոցի ընդհանուր երկարությունը կազմում է 3,2 կիլոմետր: Վերջին տարիների ընթացքում մի քանի փուլերով ու տարբեր ծրագրերով կատարվել էր հիմանորոգում, եւ այն ավարտին հասցնելու համար մնում էր 690 գծամետր, որը եւ նորոգվելու է այս տարի: Երեւանյան փողոցը մեր քաղաքի կենտրոնական ու կարեւոր փողոցներից մեկն է, որը Երեւան-Վարդենիս-Մարտակերտ մայրուղին միացնում է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին»,-նշեց Մարտունու քաղաքապետը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում